Միացյալ Նահանգների առևտրի և զարգացման գործակալության (USTDA) տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի ղեկավարած պատվիրակությունը Բաքվից կժամանի Հայաստան՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը: Բաքվում ամերիկյան և ադրբեջանական կողմերը երեկ քննարկել են «Թրամփի ուղի» նախագծի իրագործման հեռանկարները։               
 

«Զորավորի» խնկարկումով

«Զորավորի» խնկարկումով
14.05.2025 | 17:05

Այսօր հավատավոր ժողովուրդը հնարավորություն ունեցավ հաղորդակցվելու «Զորավոր» Ավետարանին, որն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից բերվել էր Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ հավատավոր հայորդիներին այս տարի նույնպես հնարավորություն ընձեռելով իրենց խոնարհումն ու երկրպագությունը բերել «Զորավոր» Ավետարանին, մաքրագործվել նրա Սուրբ շնչով, հրաշագործ զորությամբ։

Մեր ժողովրդի կյանք ու գիտակցություն մտած «Զորավոր» Ավետարանը, որ նախկինում կրել է «Վիշապկենք» անվանումը, իր պատմությամբ, հրաշագործ էությամբ սկիզբ է առնում 14-րդ դարից։

Սուրբ գրքի վեջին հանգրվանը մաշտոցյան Մատենադարանն է։

73 տարվա դադարից հետո արդեն իններորդ տարին անընդմեջ այն մայիսի 14-ին՝ Մովսես Գ․ Տաթևացի հայրապետի մահվան հիշատակության օրն ի տես է հանվում հավատավոր հայորդիներին՝ հնարավորություն տալով Զորավոր Սուրբ Աստվածածնի եկեղեցում հաղորդակցվել «Զորավոր» Ավետարանի օրհնությանն ու հրաշագործությանը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 36957

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ